Այսօր ժամը 17:30-ին Մասիս քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ամուսնու դաժան ծեծից մահացած 20-ամյա Զ. Պետրոսյանի քրեական գործով դատավճիռը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում հասարակությանը դատարանում ականատես լինել Զ. Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յ. Սարկիսովի գործով դատավճռի կայացմանը:







































