Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

«Շահ դենիզը» և ադրբեջանաթուրքական խաչվող շահերը

Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգը ներկայում ծանրացած է շատ հիմնարար ու զգայուն մի հարցի վրա: Իր լուծմանն է սպասում Ադրբեջանի և արևմտյան էներգետիկ կոնսորցիումների ու հատկապես Թուրքիայի միջև «Հարավային գազային միջանցք» անվանմամբ գազային նոր խողովակաշարերի շուրջ համաձայնությունների կայացման խնդիրը:

Էներգետիկ այդ նախագծերի հարցում պաշտոնական Բաքվի համաձայնության նրբությունն այն է, որ կյանքի կոչելով հիշյալ գազամուղները, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլև հսկայական քաղաքական նշանակություն, Ադրբեջանը ևս մեկ քայլով իրեն կմոտեցնի արևմտյան ռազմաքաղաքական տարածքին: Կանաչ լույս վառելով «Հարավային գազային միջանցքի» առջև` Ադրբեջանը վերջնականապես կհամաձայնի Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ընդհանուր մի մեծ ծրագրի մաս կազմել:

Ներկայում Ադրբեջանն ու Թուրքիան գազային համաձայնագրերի փաթեթի ստորագրման շեմին են: Այն ներառում է պայմանագրեր, որոնցով նախատեսվում է երկու փուլով գազ արդյունահանել «Շահ դենիզ» հանքավայրից և արտահանել Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի տարածքով` դեպի Եվրոպա: Թուրքական Botas ընկերության հետ ինտենսիվ բանակցություններից զատ, Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության հետ մշտական կապի մեջ են նաև արևմտյան էներգետիկ խոշոր ընկերությունները: Իրենց պատասխանին են սպասում հատկապես Nabucco, ITGI և TAP միջազգային կոնսորցիումները, որոնք հոկտեմբերի սկզբին Ադրբեջանին արդեն ներկայացրել են գազամուղերի նախագծերի իրենց վերջնական առաջարկները:

Չնայած տնտեսական հսկայական շահույթի հեռանկարին, «Հարավային գազային միջանցքի» կենսակոչումը խոստանում է քաղաքական անակնկալներ մատուցել ալիևյան կլանին: Եթե տարածաշրջանում տերությունների քաղաքական ու տնտեսական շահերի հնարավոր բախումը, ընդհանուր առմամբ, խոսում է առանձին երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների սրման կանխատեսելիության մասին, ապա անկանխատեսելի է մնում տերությունների` Բաքվի գործողությունները զսպելու լծակների ու գործիքակազմի հարցը: Այդ տեսանկյունից վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք զարգացումներ արդեն իսկ ահազանգ են դարձել Բաքվի որոշումների կայացման ճանապարհին:

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Քըլըջը հայտարարեց, որ Բաքվի ու Անկարայի միջև գազային պայմանագիր ստորագրելու հարցում ոչ մի արգելք չկա, և միայն փաստաթղթերի անպատրաստ լինելն է պատճառը, որ պայմանագրի ստորագրումն ուշանում է: Այդ հայտարարությանը գումարվեց նաև պետական SOCAR ընկերության տարածած հայտարարությունը, թե «Շահ դենիզ» գազային հանքավայրից գազի փոխադրման շուրջ միջազգային կոնսորցիումների առաջարկների գնահատականի համար դեռևս կպահանջվի 15-20 օր, ուստի դեպի Եվրոպա գազի փոխադրման երթուղին հայտնի կդառնա մինչև տարեվերջ։

Այս հայտարարություններն իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ գազային երթուղիների շուրջ որոշումների կայացման հարցում Բաքվի անորոշության արտահայտություն: Կրկին ժամանակավորապես առկախելով որոշումների ընդունումը և շարունակելով Ռուսաստանի ու Արևմուտքի հետ քաղաքական շահաբաժինների շուրջ ամիսներ տևող «առևտրային» բանակցությունները` Բաքուն հակված է ևս մեկ փորձ կատարել ի նպաստ սեփական քաղաքական դիրքերի ամրապնդման և ղարաբաղյան խնդրում պահանջների առաջքաշման: Սակայն քանի որ բոլոր ժամկետներն արդեն հատում են ողջամտության սահմաններն ու, հետևաբար, սպառում ուժային կենտրոնների համբերությունը` Բաքվի քմահաճ գործելաոճը վերածվել է նոր խնդիրների ծագման սկզբնաղբյուրի: Ամենամեծ աշխուժությունն առայժմ նկատվում է թուրք-ադրբեջանական ճակատում, որտեղ էլ դրսևորվում են Բաքվի գործողությունների զսպման հիմնական միջոցները: Ընդ որում` պաշտոնական Անկարայի կողմից նոր հարցադրումների ու տեղեկատվական ուղղորդող զգուշացումների հոսքը խոստանում է պարբերական բնույթ կրել և ընթանալ դեպի հարաճուն կոշտացում:

Անցած ամիս Իսրայելի հարցում թուրքական և ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների փոխանակումն արդեն իսկ մատնանշեց երկու եղբայրական երկրների միջև նոր ծագած հարցերի վերաբերյալ տարամետ դիրքորոշումների ձևավորման հնարավորությունը: Ի պատասխան Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Քըլըչի այն հայտարարությանը, թե եղբայրական Ադրբեջանը պետք է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման խորապատկերին վերանայի Իսրայելի հետ իր հարաբերությունները, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բավական լղոզված պատասխան տվեց:

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում անորոշությունն առավել խորացավ անցած շաբաթ, երբ Ադրբեջանի լրատվամիջոցներն ու ընդդիմադիր շրջանակները սկսեցին շրջանառել ալիևյան վարչակարգի ավտորիտար բնույթի պատճառով ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու` թուրքական իշխանությունների մտադրության մասին լուրերը: Դրանք առավելապես ընկալվեցին որպես ադրբեջանա-իսրայելական բնականոն հարաբերությունների դեմ թուրքական հերթական քայլերի արտահայտություն: Սակայն Ադրբեջանի առջև այսօր իսկ ծառացած էներգետիկ նոր նախագծերի հարցում անցնցում համաձայնությունների կայացման խնդիրը, մասնավորապես կորուստների բացառումը կողմերից (ԱՄՆ, Եվրամիության երկրներ, Թուրքիա, Ռուսաստան) թեկուզև մեկի հետ հարաբերություններում, վկայում է, որ Բաքուն կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև, հետևաբար` անգամ դաշնակիցների կողմից անհավանական թվացող հարվածները հիմնականում պայմանավորված են պաշտոնական Բաքվին դեպի սեփական ծրագրերի տիրույթ հակելու` Թուրքիայի մղմամբ:

Ընդ որում, կարելի է նկատել, որ ոչ միայն ալիևյան վարչախմբին ուղղված խնդրահարույց «հաղորդագրությունների» հոսքը, այլև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների շուրջ նախորդ ամիս տեղ գտած թուրքական հարցադրումները առավելապես պայմանավորված են եղել Թուրքիայի ցանկությամբ` հասնելու Բաքվի կողմից գազային փոխադրումների համաձայնագրերի փաթեթի ստորագրմանը: Ըստ էության, թուրք-ադրբեջանական գազային նախնական համաձայնությունների տիրույթում են գտնվում նաև ռուսական գազի գնի շուրջ թուրքական պահանջների ի հայտ գալը և հոկտեմբերի 1-ին թուրքական Botas ընկերության կողմից «արևմտյան» ուղով ռուսական գազի ներկրումից հրաժարվելու ու «Գազպրոմի» հետ պայմանագիրը չերկարաձգելու հանգամանքը: Խախտելով սեփական խոստումներն ու հավաստիացումները, թե հոկտեմբերին գազային նոր երթուղիների և ծավալի շուրջ կլինեն վերջնական համաձայնություններ` Ադրբեջանն արդեն իսկ դարձել է պաշտոնական Անկարայի անսպասելի հարվածների թիրախը:

Ալիևյան վարչախմբի դիրքերի խոցելիության վկայություն է նաև Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի` Բաքու այցի կապակցությամբ ադրբեջանական քաղաքական շրջանակների նկատելի նյարդայնությունը: Եթե Ֆրանսիայի նախագահի կարճատև կանգառն Ադրբեջանի մայրաքաղաքում կարելի է դիտարկել Թուրքիայի հետ միևնույն շահերի ծիրում պաշտոնական Բաքվի նկատմամբ Արևմուտքի ճնշման գործադրում, ապա անտեսանելի է մնում այն ուժերի ու միջոցների կիրառությունը, որոնք Ադրբեջանին ետ են պահում արևմտյան գազային նոր երթուղիների հարցում վերջնական համաձայնություն տալուց: Կարելի է ենթադրել, որ Բաքվի դիրքորոշման հստակեցման դեպքում հիշյալ գործոնները նույնպես կարող են լույս աշխարհ գալ` այս անգամ արդեն ռուս-ադրբեջանական հարաբերություններում ստեղծելով էական բարդություններ: Համենայնդեպս` դա ապագայի քողի տակ է գտնվում, այն դեպքում, երբ ներկան «լցվում» է թուրքական երկու պետությունների միջև էներգետիկ աներևույթ վեճերով:

Հեղինակը Ռազմավարական և ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի փորձագետ է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում