ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է Չինաստանի բանակի հետ կապված ընկերությունների ցուցակում։ Alibaba առցանց առևտրի հսկան և Baidu որոնողական համակարգն արդեն հերքել են իրենց առնչությունը չինական ռազմական կառույցներին։
Պենտագոնն այս ցուցակը հրապարակում է 2021 թվականից, և դրանում հայտնված ընկերություններին արգելվում է համագործակցել գերատեսչության հետ: Ներդրողների համար սա ազդանշան է, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել. օրինակ՝ ժամանակին այս ցուցակում հայտնվելու պատճառով Xiaomi-ի բաժնետոմսերն արժեզրկվել էին 11%-ով, թեև հետագայում ընկերությանը հաջողվել էր դուրս գալ այդ ցանկից։









































