Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը հասել է վերջին 17 տարիների ընթացքում ռեկորդային չափերի: Ինչպես հաղորդում է բրիտանական The Independent թերթը, երիտասարդ բնակչության շրջանում գործազրկության մակարդակը նույնպես հասել է վերջին 7 ամիսների ընթացքում առավելագույնին և կազմում է 991 հազար մարդ: Գործազրկության նպաստ ստացող բրիտանացիների թիվը գերազանցում է 1.5 մլն-ը:
Վերջին տվյալների համաձայն` օգոստոսին Մեծ Բրիտանիայում գործազուրկների թիվն ավելացել է մոտ 20 հազարով:










































