Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան վերջնականապես համաձայնեցրել են Հորմուզի նեղուցում ծովային ականների մաքրման բազմազգ առաքելությունն առաջնորդելու պլանները։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին։
Ըստ առկա տվյալների՝ տարբեր երկրների ռազմական պլանավորողները գտնվում են նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլում։ Նախատեսվում է, որ առաքելությանը կմասնակցի 15 երկրներից կազմված կոալիցիա, որոնք արդեն իսկ տրամադրել են անհրաժեշտ ռազմական անձնակազմ և ռեսուրսներ։
Կոալիցիայի անդամները հիմնական ուժերին կմիանան գործողության մեկնարկից մի քանի շաբաթ անց, ինչը նպատակ ունի հանգստացնել առևտրային նավերի սեփականատերերին։ Չնայած պլանավորումն ավարտված է, կողմերն այժմ փնտրում են լրացուցիչ տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ աջակցության նավեր։
Լոնդոնի և Փարիզի գլխավորած առաքելությունը պատրաստ է օպերատիվ հարցերով կապ հաստատել նաև Թեհրանի հետ։









































