ԱՄՆ իշխանությունները կալանել են, ենթադրաբար, Հայիթիից մեկնած նավակ, որում եղել է 240 անօրինական միգրանտ: Այս մասին հայտնել է Մաքսային և սահմանապահ հսկողության ծառայության ղեկավար Ռոդնի Սքոթը։
«Այս շաբաթ օդային շրջափակման գործակալները հայտնաբերել են նավ՝ Հայիթիից 240 միգրանտներով, որոնք փորձել են կատարել անօրինական ծովային միգրացիա», – գրել է նա X-ում։
Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ գերբեռնված նավի մեջ ջուր էր լցվում և խորտակվելու վտանգի տակ էր։ Սքոթն ընդգծել է, որ ԱՄՆ անօրինական ներգաղթի փորձը շարունակում է վտանգավոր մնալ և չի երաշխավորում երկիր հասնելը։








































