Եգիպտոսի իշխանությունները հրաժարվել են ընդունել փոխվարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուիի հրաժարականը: Ինչպես հաղորդում է Daily News Egypt-ը, համապատասխան որոշում է ընդունել Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտաուին:
Մեկնաբանելով փոխվարչապետի` հրաժարական տալու մտադրությունը, Տանտաուին ասել է. «Մենք բոլորս Եգիպտոսում ծառայող միևնույն բանակի զինվորներ ենք: Այս պահին դասալիք դառնալը կամ սեփական պարտականություններից հրաժարվելը զինվորի համար անընդունելի է»,- ասել է Տանտաուին: է:
Ալ-Բաբլաուին հայտարարել էր, որ հրաժարական կտա ոչ միայն ինքը, այլև Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ամբողջ կազմը, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվեց:









































