Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնորդները կքննարկեն Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները, ինչպես նաև միջազգային հարցեր։ Բանակցությունների արդյունքներով նրանք նախատեսում են ստորագրել համատեղ հայտարարություն և փաստաթղթերի փաթեթ։
Այնուհետև Պուտինն ու Սին կմասնակցեն Ռուսաստանում և Չինաստանում Կրթության տարիների բացման արարողությանը։ Նախագահը կհանդիպի նաև ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։









































