«Հրապարակ»-ի տեղեկություններով` օրերս Մյասնիկյան պողոտայում վնասազերծված բանդայի հերթական թիրախը եղել է Առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտաղրողականության բաժնի ղեկավար, դոցենտ Գեորգի Պողոսյանի և դերասանուհի Լուիզա Ղամբարյանի՝ Այգեստանում գտնվող առանձնատունը:
«Սակայն հանցագործներին չի հաջողվել իրականացնել իրենց մտադրությունը: Գեորգի Կիմիչը մեզ ասաց, որ ինքն էլ է լսել նման բան, սակայն թիրախը, ըստ բժշկի, ոչ թե իր տունն է եղել, այլ ուրիշի»,- գրում է թերթը և մեջբերում.
«Հանցագործները գիտեին, որ իմ տան վրա գրոհեին, ռիսկն ավելի շատ էր, փողը՝ քիչ, համարյա»:
Լուսանկարը՝ BRAVO.am-ի









































