Այսօր մեզ հետ զրույցում շնորհավորելով «Առաջին լրատվականի» անձնակազմին մեկամյա տարեդարձի կապակցությամբ՝ գրող Կարինե Խոդիկյանն ասաց, որ թեև մեկ տարին շատ քիչ է կայացման համար, բայց «Առաջին լրատվականն» այս ընթացքում կարողացել է դառնալ առաջիններից մեկը:
«Առավոտյան, երբ բացում եմ կայքերը, անպայման եռյակի մեջ «Առաջին լրատվականը» կա՝ ոչ միայն նրա համար, որ այնտեղ կան թերթի նյութերը, այլև՝ նորությունների»,- ասաց Կ.Խոդիկյանը`նշելով, որ իր համար շատ սիրելի են «Սիրանկյունն» ու Real politik-ը:
Դրամատուրգն իր զորակցությունը հայտնեց «Ժամանակ» օրաթերթի և «Առաջին լրատվական» կայքի խմբագիր Արման Բաբաջանյանին, քանի որ ասաց, որ քաջատեղյակ է, թե ինչ դժվարին պայմաններում է աշխատում` կապված այն դատական քաշքշուկների հետ, որոնք, ըստ նրա, «դիտմամբ են սարքվում»` խոչընդոտելու այն աշխատանքը, որ կատարում է Ա.Բաբաջանյանը:









































