Հայաստան-Մակեդոնիա հանդիպումից հետո առաջինը մամուլի ասուլիս տվեց մակեդոնացիների մարզիչ Ջոն Թոշակը, ում խոսքերով՝ Հայաստանի հավաքականն արժանի հաղթանակ տարավ:
Թոշակը նշեց, որ Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է և բոլոր հնարավորություններն ունի Եվրոպայի առաջնությունում հայտնվելու:
Նրա կարծիքով՝ 2:0 հաշվից և կարմիր քարտից հետո արդեն պարզ էր, որ պարտվելու էին: Մարզիչը դժգոհ էր իր թիմի խաղից և ասաց, որ չօգտագործեցին իրենց հնարավորությունները:
Իսկ վերջում Թոշակը հույս հայտնեց, որ մյուս ընտրական մրցաշարում Մակեդոնիան ավելի հաջող հանդես կգա. «Մենք այսօր վատ խաղացինք, բայց հուսով եմ, որ հաջորդ ընտրական մրցաշարում հաջող հանդես կգանք»: