Արաբական և իսլամական երկրները կոչ են արել համակարգված ջանքեր գործադրել՝ ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցությունը կասեցնելու համար։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է սեպտեմբերի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած գագաթնաժողովից հետո հաստատված հռչակագրում։
«Գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել համակարգել ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցության սառեցմանն ուղղված ջանքերը»,-ասվում է գագաթնաժողովի մասնակիցների կողմից հաստատված վերջնական փաստաթղթում։










































