Ինչպես տեղեկացրել էինք՝ նախորդ շաբաթ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ իրենց միակ մրցակից է համարում ՀՀԿ-ին:
Այսօր ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր էդուրադ Շարմազանովից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք այդ հայտարությունը խոսում է այն մասին, որ կոալիցիոն հուշագիրն իրեն արդեն սպառել է։ Վերջինս արձագանքեց. «Ես այդ հարցին այլ կերպ կպատասխանեմ: Ֆուտբոլային աշխարհում բոլորը ցանկանում են մրցակցել «Բարսելոնա»-ի հետ, իսկ Հայաստանի ներքաղաքական դաշտում նորմալ է, որ ցանկանում են մրցակցել ՀՀԿ-ի հետ:
Իսկ կոալիցիոն հուշագիրը այս պահին գործում է, կոալիցիոն ուժերը այս պահին նորմալ աշխատում են, և ես աելացնելու որևէ բան չունեմ»:









































