Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Վարշավայում, շատ հաջող է անցել Ադրբեջանի համար: Այդ մասին ANS-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի իր երկրի համար:
Նրա խոսքով`Հայաստանը գագաթնաժողովի շրջանակում դարձյալ ի ցույց է դրել իր ոչ կառուցողական դիրքորոշումը: «Եվրամիության նախաձեռնությամբ պետք է կայանար Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համդիպումը, Մենք տվել էինք մեր համաձայնությունը, բայց, ցավոք, Հայաստանը, ամբողջ աշխարհին ի լուր հայտարարելով Ադրբեջանի իբր թե ապակառուցողական դիրքորոշման մասին, հրաժարվել է հանդիպումից: Հայտնվելով դժվարին իրավիճակում`Հայաստանը հնարավորություն չի տվել անցկացնել հանդիպումը»,- ասել է Ն. Մամեդովը:









































