Դաշնային վերաքննիչ դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլատրել է շարունակել մաքսատուրքերի գանձումը՝ այսպիսով կասեցնելով Միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանի կողմից սահմանված արգելքի գործողությունը: Այդ մասին հաղորդում է The Associated Press-ը։
Ըստ գործակալության՝ դաշնային վերաքննիչ դատարանը մայիսի 29-ին հայտարարել է, որ ներկայում կառավարությունը կարող է շարունակել մաքսատուրքեր գանձել արտակարգ դրության մասին օրենքին համապատասխան, մինչ Թրամփի վարչակազմը վիճարկում է առևտրի հարցերով դատարանի որոշումը։










































