Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս օրը հիշեցնում է, որ մենք ամեն ինչ պետք է անենք՝ կանխելու համար նման վայրագությունների կրկնությունը»,- ասված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։







































