ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը դրական է գնահատում: Ըստ նրա՝ կառավարությունը օգտագործում է բոլոր հնարավոր ռեզերվները, և ավելին անել հնարավոր չէ:
«Սոցիալական խնդիրների լուծման առումով վերջին տարիներին բյուջեի հնարավոր առավելագույնն է արվում»,- ասաց Վ. Բոստանջյանը՝ շեշտելով, որ 2012 թ. բյուջեն 2011-ի համեմատ ավելի է 70 մլրդ դրամով. «Փոքր երկրի համար դա նվաճում է»: