Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն ու «Վան»-ը:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն հանդիպման մեկնարկին` 9-րդ րոպեին, բացեց խաղի հաշիվը: Գոլը խփեց Ալվին Տերան: «Վան»-ին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման ավելացված ժամանակում խփած գնդակի շնորհիվ: Չարենցավանի թիմին պարտությունից փրկեց Ռոբերտ Հակոբյանը:
«Արարատ-Արմենիա»-«Վան»`1:1:
«Արարատ-Արմենիան» 39 միավորով չորրորդն է և երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Վանը» 5-րդն է՝ 31 միավոր և երեք հանդիպում քիչ է ունեցել:









































