Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, անդրադարձել է մարզում նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարանում ավարտված գործերին և այլն: Այս համատեքստում Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել  348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական վարույթ՝ 320 անձի վերաբերյալ), 362 քրեա­կան գործով՝ 371 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 208 քրեական գործ՝ 224 անձի վերաբերյալ):

Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում մարզում քննված և ավարտված քրեական վարույթներով հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 37 միլիոն 270 հազար դրամ, որից վերականգնվել է 32 միլիոն 171 հազար դրամը՝ պատճառված վնասի 86,3%-ը (ապօրինի ծառահատումների  դեպքերով վերականգնվել է 24 միլիոն 145 հազար դրամ):

Մարզի դատախազը, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ նշել է, որ դրանց արդյունքում նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, 1 ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության հետևանքով, Իջևան համայնքին է վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 անշարժ գույք:

Արմեն Մուրադյանը նշել է, որ դատարանների վարույթում քննվող՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության 28 հայցերի հայցագինը 985 միլիոն 957 հազար դրամ է: «2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է 8 հայցադիմում՝ շուրջ 7 միլիոն դրամ հայցագնով»,- տեղեկացրել է Տավուշի մարզի դատախազը և ընդգծել, որ 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել են մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերը (2023 թվականին՝ 6 հայց), որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 23 միլիոն 953 հազար դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ):

Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ, 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու  գետափնյա տարածքներում մասնավոր  սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի վերաբերյալ ուսումնասիրությունները:

Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Դատախազության՝ Դիլիջանում գտնվող հիմնանորոգված նստավայր, որտեղ տեղակայված է նաև Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում