Դաղստանի Լևաշինսկի շրջանում այսօր տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 8-ի: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», հղում անելով Ռուսաստանի Դաշնության քննչական վարչության տարածած հաղորդագրությանը, զոհերի թվում է նաև 11-ամյա մի երեխա:
Նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկիչները պայթեցրել են ճանապարհին կայանած ավտոմեքենան այն պահին, երբ մոտեցել են ոստիկանները:
Նույն աղբյուրը, վկայակոչելով տեղի իրավապահներից մեկին, նշում է, որ զոհվել է մի ամբողջ ընտանիք` տղամարդ, կին և 3 երեխա, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
Փաստի առթիվ նախաքննություն է ընթանում:










































