Saturday, 06 06 2026
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Կհամագործակցեն Գևորգյան ճեմարանն ու Սանկտ- Պետերբուրգի ուղղափառ ակադեմիան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի աջակցությամբ համագործակցության հիմքեր դրվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի Ս.Ալեքսանդր Նևսկու անվան Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև:

Սեպտեմբերի 25-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ.Գևորգ վարդապետ Սարոյանի և Ռուս Ուղղափառ հոգևոր ակադեմիայի ռեկտոր Ամվրոսիյ եպիսկոպոս Գատչինսկու կողմից երկու հաստատությունների միջև միջբուհական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրվեց: Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ընթացքում Տ.Գևորգ վարդապետ Սարոյանը մասնակցեց նաև Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի նորոգված գրադարանի բացման արարողությանը, որը նվիրված էր երկու կրթական հաստատությունների բարեկամությանը:Գրադարանի նորոգությունը կատարվել էր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանի օգնությամբ: Մեկ տարի առաջ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ սկսեց գործել ռուսերեն լեզվի կատարելագործման լսարանը:

Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ կնքվում է համաձայնագիր երկու կրթօջախների միջև համագործակցության լայն շրջանականերով:Համաձայանգիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Տեղի կունենան նաև ուսանողների և դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրումներ:

«Այս համագործակցությունը խոսում է մեր երկու Եկեղեցիների միջև բարեկամական կապի մասին, որն առավել սերտ ու ջերմ հարաբերությունների առիթ կտա: Պետերբուրգի համայնքը դեռևս Տ.Եզրաս աբեղա Ներսիսյանի հովվության տարիներից սկսած հոգածու ուշադրությամբ է վերաբերվել Հայ Եկեղեցու հոգևոր կրթօջախների գործունեությանը և մշտապես աջակցություն ցուցաբերել հոգևորականների պատրաստման գործընթացին: Այս գեղեցիկ ավանդության շարունակությունը դարձավ համաձայնագրի ստորագումը:

Համագործակցությունը նաև միմյանց խորապես ճանաչելու հնարավորություն է տալիս: Ոչ միայն մեր սաները կուսանեն Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևոր կրթարաններում, այլ նաև նրանք կգան մեզ մոտ ուսանելու», – բարձր գնահատելով համաձայնության ձեռքբերումը` ասաց Տ.Գևորգ վարդապետ Սարոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում