Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Նախկին նախագահը պատասխանատու է այն վիճակի համար, որի մեջ գտնվում է Հայաստանը. Գերմանիայի դեսպան

20 տարի առաջ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ էր կանգնած,և գուցե դա բացասական ազդեցություն ունեցավ երկրի հետագա զարգացման վրա: Այն ժամանակ երկիրը պատերազմում էր Ադրբեջանի հետ, արտագաղթ կար, որի երկրորդ ու երրորդ ալիքն է սկսվել: Գնահատելով 20-ամյա Հայաստանի ձեռբքերումներն ու կորուստները`«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» քննարկմանն ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս ՅոխենՇմիդտը:

Նրա խոսքով`երկրի նախկին նախագահը պատասխանատու է այն վիճակի համար, որի մեջ այսօր գտնվում է Հայաստանը: Խնդիրների թվում նա նշեց ներդրումային միջավայրի ոչ նպաստավոր վիճակը, կոռուպցիայի մակարդակը, մրցակցության ցածր մակարդակը: Նա նշեց, որ երկիրը թեև ընդունում է օրենքներ, սակայն դրանց կատարմանը հետամուտ չի լինում:

ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն էլ իր հերթին նշեց, որ, գնահատական տալով 20-ամյա Հայաստանին, չպետք է անտեսել աշխարհում կատարվող իրադարձությունները`ԽՍՀՄ փլուզումը, գլոբալացումը, ժողովրդավարացումն ու կանանց դերի հզորացումը: «Հայաստանը տուժեց ճգնաժամից, պատերազմից, բայց լավ հիմք ուներ, որն, իհարկե, կատարյալ չէր: Հինգ տարի չեմ եղել Հայաստանում, սական տեսնում եմ շատ լուրջ բարելավումներ հիմնականում մայրաքաղաքում` բացվել են նոր խանութներ, թերթել եմ Դեղին էջերն ու տեսել ակնհայտ առաջընթաց, տեսել եմ Հազարամյակի մարտահրավերների միջոցով կառուցված շինարարական մեծածավալ աշխատանքներ»,- նշեց նա: Բանախոսներն անդրադարձան նաև այս ծրագրի դադարեցման հետ կապված հարցին:

Հանս ՅոխենՇմիդտի խոսքով` Եվրամիությունը դադարեցրեց այս ծրագրի իրականացումը Հայաստանում, քանի որ կային ակնհայտ թերացումներ մրցութային գործընթացում, կար «արդարության պակաս», իր դերն ունեցավ նաև 2008թ. մարտի 1-ը: «Վախենում եմ, որ Հայաստանը մեկ քայլ հետ է մնում այլ երկրների համեմատ»,- մտահոգություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը: Նրա խոսքով`պատճառներից մեկը փակ սահմաններն են: «Բացումը դրական արդյունք կտա,և Հայաստանը քաղաքականապես խուսանավելու հնարավորություն կունենա»,- ասաց նա:

Ջ.Էվանսն էլ իր հերթին կարևորեց Հայաստանի` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատում ասելով՝ շատերը պատկերացնում են բարիդրացիական հարաբերություններ, սակայն դա առաջին քայլն է դիմացինին հասկանալու համար:

«Պետք է հասկանալ, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով՝ մեկը մյուսին լավություն չի անում»,- նկատեց Էվանսը: Շմիդտն էլ հավելեց, թե շատ մեծ ծավալի նյարդայնություն կա սահմանի բացման հարցում, ինչին խանգարում է նաև Ղարաբաղի խնդիրը, բացի այդ, իր համար, որպես իրավաբանի, դժվար է հասկանալ, որ ստորագրություն է դրվում հայ-թուրքական արձանագրության տակ, իսկ հետո ասվում է, թե դրանք պետք չէ վավերացնել: «Դա հետրողական քայլ չէ»,- հավելեց Հ.Յ.Շմիդտը:

«Փոխանակ ակնկալելու, որ ուրիշները գան ու լուծեն ձեր խնդիրը, այստեղի մարդիկ պետք է գտնեն լուծումներ»,-ասաց Ջ.Էվանսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում