Դանիացի 23-ամյա հանդբոլիստ Լարս Օլսենը մահացել է Դանիայի առաջնության առաջին դիվիզիոնի «Ռիբե Էսբերգ»-«Տիմ Սյուդխավսերնե» հանդիպման ժամանկ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Օլսենը բախվել է մրցակից թիմի խաղացողներից մեկին, վնասվածք ստացել ու լքել խաղադաշտը, որոշ ժամանակ անց նա խաղը շարունակելու ցանկություն է հայտնել: Խաղադաշտ վերադառնալուց րոպեներ անց Օլսենը կորցրել է գիտակցությունն ու ընկել:
Բժիշկները փորձել են օգնել հանդբոլիստին, սակայն նա արդեն մահացած է եղել: Խաղն ընդհատվել է և չի շարունակվել:









































