Բահրեյնի դատարանը 32 մարդու, ովքեր այս տարի փետրվարին մասնակցել են երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, 15 տարվա ազատազրկման է դատապարտել:
Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը, հղում անելով Բահրեյնի գլխավոր դատախազին, բոլոր ամբաստանյալները մեղադրվում են զինված հարձակումների և մեքենաներ ու տներ այրելու մեջ:
Հիշեցնենք, որ Բահրեյնում փետրվարի կեսերին զանգվածային անկարգություններ էին սկսվել: Ի տարբերություն արաբական մի շարք երկրների, որտեղ նույնպես այդ ժամանակ քաղաքական և սոցիալական բնույթի կարգախոսներով ցույցեր էին ընթանում, Բահրեյնում դժգոհության հիմնական պատճառը նաև կրոնական էր: Այս երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը շիա մուսուլմաններ են, մինչդեռ երկրի իշխանությունը սուննիական է:









































