Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Կրեմլյան տանդեմի փոխատեղման սցենարը կարող է 2015 թվականին կրկնվել Թուրքիայում. Milliyet

Թուրքական Milliyet թերթի լրագրող Ասլը Այդընթաշբաշը, մեկնաբանելով հաջորդ տարի կրեմլյան տանդեմի՝ Պուտինի ու Մեդվեդևի փոխատեղումը, կարծիք է հայտնում, որ այդ սցենարը կարող է կրկնվել Թուրքիայում.

«Նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2014 թվականին, իսկ վարչապետ Էրդողանի 3-րդ անընդմեջ պատգամավորական ժամկետն ավարտվում է 2015 թվականին։ Էրդողանը ցանկանում է դառնալ ժողովրդական քվեով ընտրված Թուրքիայի առաջին նախագահը։

Էրդողան-Գյուլ փոխատեղման ամենահարմար ժամկետը 2015 թվականն է։ Դրա համար Էրդողանը կարող է 2014 թվականին հրաժարական տալ, և Թուրքիան մեկ տարի կմնա առանց վարչապետի։ Այդ ժամանակ իշխող կուսակցությունը կարող է գլխավորել նրա երրորդ ուժը՝ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Աբդուլլահ Գյուլը 2015-2016 թվականներին առաջադրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Իսկ այս տարվա հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից օրեր անց թուրք պատմաբան Թարհան Էրգենը հայտարարեց, որ Էրդողանը չի փորձելու նախագահ դառնալ. «2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար Էրդողանը չի կարող առաջադրել սեփական թեկնածությունը, քանի որ ԱԶԿ կանոնադրությունն արգելում է երեք անգամից ավելի դառնալ պատգամավոր։ Էրդողանին պետք չէ նախագահությունը, նա ցանկանում է պատմության մեջ մտնել որպես «Քրդական հարցը» լուծած քաղաքական գործիչ, ինչից հետո կավարտի իր պատմական առաքելությունը»։

Թարհանի հետ համակարծիք էր բրիտանական The Economist պարբերականը. «Էրդողանը կարող է կանգնել Քեմալ Աթաթուրքի կողքին։ Էրդողանը պետք է հրաժարվի ֆրանսիականի նման նախագահական համակարգին անցում կատարելուց։ Առավել կենտրոնացված ուժեղ նախագահական համակարգը վատ գաղափար է Թուրքիայի և հնարավոր է` անընդունելի մնացյալ բոլոր կուսակցությունների համար։ Էրդողանը պետք է լուծի ամենակարևոր խնդիրը` «Քրդական հարցը», որը 15 միլիոն քրդական բնակչություն ունեցող Թուրքիայի ամենալուրջ հարցն է:

Էրդողանը 4-րդ անգամ չի կարող առաջադրվել պատգամավորական թեկնածու, դրա համար էլ նշում են, թե նրա հայացքը գամվել է նախագահության վրա։ Սակայն Էրդողանը հիմնականում մտածում է պատմության մեջ հետք թողնելու մասին։ Եթե նրան հաջողվի ընդունել ազատական Սահմանադրություն և լուծել «Քրդական հարցը», ապա նա կարող է տեղ զբաղեցնել Աթաթուրքի և այլ նշանավոր թուրքերի կողքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում