Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը դարձավ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Ասլանյանը մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի դեմ և մեկնարկից 30 րոպե անց առավելության հասավ 10:0 հաշվով:
Հայաստանի համար սա ընթացիկ առաջնության առաջին մեդալն էր:










































