Հայաստանի քաղաքացիների մեծ մասն իր դրամական խնայողությունները գերադասում է պահել ԱՄՆ դոլարով: Մինչդեռ մասնագետները միանշանակ կարծիք չունեն այս հարցում:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը խորհուրդ տվեց զամբյուղի 40%-ը պահել ՀՀ դրամով, 30%-ը՝ ԱՄՆ դոլարով, իսկ մնացած 30%-ը՝ ոսկով:
«Խնայողությունները եվրոյով պահել խորհուրդ չի տրվում, քանի որ սպասումները եվրոյից բացասական են»,- նշեց Մ.Վերդյանը:









































