ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ներկայացավ պարկով, որի միջից հանեց անդամատոմսեր՝ տեղեկացնելով, որ անցած հանրահավաքից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց «սկսել ա», ՀՀԿ-ի շատ անդամներ ի նշան բողոքի, որ իրենց ստիպել են անդամագրվել «Հանրապետականին», բերել և ՀԱԿ-ին են հանձնել իրենց անդամատոմսերը:
Մանուկյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ական անդամատոմսերը հանձնած մարդկանց անունները գաղտնի են պահվելու և նրանց անվտանգությունը երաշխավորված է լինելու: Նա դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց. «Սա՞ է քո ստորագրության արժեքը»:
Մանուկյանը նկատեց, որ այս գործընթացը ցույց է տալիս, որ ավազակապետությունը ճեղք է տալիս. «Իշխանության ճաքը գնաց, և այդ ճաքը առաջիկա օրերին կմեծանա ու կլայնանա»:
Արամ Մանուկյանը հանրահավաքում ևս մեկ անգամ կարդաց ՀՀ անկախության հռչակագիրը և նշեց, որ ժողովուրդը պարտավոր է տեր կանգնել անկախությանը, և այդ գործընթացն սկսվում է:










































