Առաջիկա ժամերին երկիր մոլորակին սպասվում է հերթական արբանյակի ռմբակոծությունը: Մենք տեղեկացրել էինք, որ այսօր սպասվում է ամերիկյան արբանյակի անկումը, որի բեկորները հնարավոր է ռմբակոծեն Իտալիայի հյուսիսային շրջանները: Սակայն շուտով սպասվում է նաև գերմանական արբանյակի աստղադիտակի անկումը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Rosat աստղադիտակի անկումը սպասվում է մեկ ամսից: Սակայն դրա անկման ճիշտ ժամն ու վայրը հայտնի չէ. դա պայմանավորված կլինի այդ օրերին արձանագրվող մթնոլորտային երևույթներով: Աստղադիտակը կարող ընկնել Բեռլինից մինչև Սամարա ընկած տարածքի վրա:
Մասնագետները, սակայն, էլ ավելի վատ կանխատեսումներ են անում: 20-30 տարվա բազմաթիվ արբանյակներ կան, որոնք շարքից դուրս են եկել: Դրանք դուրս են եկել նաև վերահսկողությունից:









































