Դաղստանում նախօրեին կրկնակի ահաբեկչություն իրականացրած գրոհայինները շրջապատվել են ռուսական հատուկջոկատայինների կողմից: Այս պահին ընթանում է ահաբեկիչներին չեզոքացնելուն ուղղված հատուկ գործողություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Դաղստանի հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցչի խոսքերին:
Ահաբեկիչներն այս պահին գտնվում են Նովո-Կուլի գյուղի տներից մեկում, նրանց հանձնվելու պահանջի շուրջ բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ երեկ Մախաչկալայում պայթել էր մի մեքենա, որի մեջ եղել էին ահաբեկիչներ: Ահաբեկիչները նստել էին հայազգի Կարեն Ասատրյանի տաքսին, որն էլ հետագայում պայթել էր: Արդյունքում զոհվել էր նաև 22-ամյա Կ. Ասատրյանը: Դրան հետևել էր մեկ այլ պայթյուն, որի հետևանքով զոհվել էր մեկ ոստիկան:









































