Այսօր Երևանում ավարտվեց «Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովը:
Միության նախագահ Գագիկ Գևորգյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ գոհ է համաժողովի և ցուցահանդեսի արդյունքներից. «Սա մեր երազանքների իրականացումն էր: Բոլոր հյուրերը մասնակցեցին նաև Անկախության 20-ամյակի տոնակատարություններին»:
Գևորգյանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում նաև կառավարության հետ հարկային դաշտի բարելավման և ազատ տնտեսական գոտիների ձևավորման շուրջ, որոնց բարեհաջող ավարտի դեպքում ոչինչ չի խանգարի ոլորտին զարգանալ:
Համաժողովին մասնակցել են միության Կանադայի, Ֆրանսիայի, Արգենտինայի մասնաճյուղերի ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի և Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ: Հավելենք, որ ոսկերչական ցուցահանդեսը աշխատանքները կավարտի վաղը:










































