Անգլիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը դանակահարություն է իրականացրել Սաութփորթ քաղաքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ բժշկական օգնություն է ցուցաբերվել 8 հոգու՝ դանակահարությունից ստացած վնասվածքներով։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11։50-ին։ Ըստ Մերսիսայդի կոմսության ոստիկանության հայտարարության՝ կասկածյալ տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ Իրավապահները նաև նշել են, որ հանրությանը վտանգ չի սպառնում։








































