Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Մ. Ավետիսյան փողոցում։
Radar Armenia-ն ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացավ. «Հունիսի 24-ին, ժ․20։25, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից «աջ սրունքի առաջնային մակերեսի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված տղամարդու, որը վնասվածքը ստացել է տանը:










































