Monday, 29 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ

Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում

Միջազգային ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ Իրանի հարվածն Իսրայելին: Թեման բնականաբար արդիական է նաեւ Հայաստանի համար, քանի որ առնչվում է անվտանգության այն լայն միջավայրի խնդրին, որում գտնվում է Հայաստանը: Տագնապալի սպասման գիշերը կարծես թե չունի զանգվածային ծավալում, ինչը էապես կբարձրացներ անվտանգության ռիսկերը Կովկասում: Իրանի հարվածը սահմանափակ էր, եւ կարծես թե բոլոր հիմնական կողմերը արձանագրելով իրավիճակը կանգնեցին որոշակի կետում:

Ինչպիսին են Իրանի ռազմական հարվածի հետեւանքները, ստույգ հայտնի չէ: Անկասկած է, որ չնայած ՀՕՊ համակարգերը որսացել են մի քանի հարյուր անօդաչուի եւ հրթիռի զգալի մասը, այդուհանդերձ որոշ հրթիռներ անցել են այսպես կոչված «Երկաթե գմբեթն» ու հարվածել տարբեր օբյեկտների, ինչի մասին են վկայում նաեւ տարածված տեսանյութերը: Քաղաքական հետեւանքի առումով, ամենամեծ հարվածը թերեւս ստացավ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Նաթանյահուն, որը ձգտում է Գազայում արյունալի «ճահճից» դուրս գալ ռեգիոնալ մեծ պատերազմ հրահրելով, այդ պատերազմի մեջ Իրանին ներքաշելով, առնվազն հերթական փորձով չհասավ նպատակին: Իսկ փորձն ակնառու էր, քանի որ Իսրայելը գործեց ոչ թե այսպես ասած պրոքսի կամ դիվերսիոն ոճով, այլ ուղիղ հարված հասցրեց Իրանի հյուպատոսարանին, այլ կերպ ասած՝ Իրանի սուվերեն տարածքին:

Բայց, Թեհրանը դրան արձագանքեց իրեն բնորոշ սառնասրտությամբ եւ հաշվարկով, մանրամասն կառուցելով պատասխան հարվածը նախ դիվանագիտա-քաղաքական հարթության վրա, հետո միայն հասցնելով այն ռազմական գործիքով: Ընդ որում, անկասկած է թերեւս այն, որ կիրառված գործիքը ըստ էության դեռ կարիք է ունենալու մասնագիտական լուրջ ուսումնասիրության, եթե իհարկե լինի բավարար տեղեկատվություն: Որովհետեւ, կան ոչ պաշտոնական տվյալներ, որ Իրանը փորձարկել է բալիստիկ հրթիռներ՝ նորարար տեխնոլոգիաներով: Եվ կան կասկածներ, որ հենց դրանք են անորսալի եղել իսրայելական եւ արեւմտյան ՀՕՊ համակարգերի համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանի հարվածից հետո Նաթանյահուի հետ հեռախոսազրույցում նրան հորդորել է ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից: ԱՄՆ հայտարարել է, որ Իսրայելը ամբողջապես դիմակայել է հարվածինԼ Սա իհարկե պատասխանից ձեռնպահ մնալու հորդորի տեղեկատվական սպասարկման մաս է: ռեգիոնալ մեծ պատերազմ թույլ չտալու հարցում ներկայումս համընկնում է ԱՄՆ ու Իրանի շահը, մի շարք պատճառներով:

Իհարկե Նաթանյահուն հեշտ հանձնվողներից չի լինելու եւ քանի դեռ Իսրայելի ղեկին նրա կառավարությունն է, Թել Ավիվը թերեւս շարունակելու է Իրանին մեծ ու բաց կոնֆլիկտի մեջ ներքաշելու փորձերը: Մյուս կողմից սակայն, Իրանի հարվածի «լայն համայնապատկերից» դուրս, Նաթանյահուն թերեւս այն եզակիներից է, որ ըստ ամենայնի առավել հանգամանալից է տիրապետում իրանյան հարվածի ռազմական էությանը, մասնավորապես դրա անորսալիության բաղադրիչին եւ դրա հնարավոր ներուժին: Այդ տեսանկյունից, չնայած առերեւույթ «համեստությանը», Իրանի ռազմական գործողությունը թերեւս ռազմա-քաղաքական էլիտաների մակարդակում ամրապնդել է Թեհրանի դերակատարումը: Սա գործնականում կարող է օգտակար հանգամանք լինել նաեւ Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում