Monday, 29 04 2024
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է

Պատրանքներ չկան. Բրյուսելը բացահայտեց ռուս-թուրք-ադրբեջանական՝ ընդդեմ Հայաստանի դաշինքը

Երեւանի քաղաքականությունը, որ տարածաշրջանը նպատակադրված տանում է նոր պատերազմի, արդեն հանգեցրել է հակամարտ կոալիցիաների ձեւավորման, մի կողմից՝ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան, մյուս կողմից՝ Ֆրանսիա-Եվրամիություն-Հայաստան,- գրում է Բաքվի իշխանամերձ, ավելի ճիշտ՝ բացառապես պաշտոնական տեսակետ արտահայտող լրատվամիջոցը եւ ավելացնում. «Բնութագրական է, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, համաձայնել է, որ գալիք հակամարտության ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվելիք ռազմական օգնությունը ստեղծված իրավիճակից միակ տրամաբանական ելքն է, քանի որ Հայաստանի նկատմամբ ազդեցության այլ հնարավորություն չկա»:

Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան խորհրդաժողովից մեկ օր առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում վերջինս հավաստիացրեց, որ հավատարիմ է Պրահայի քառակողմ հայտարարությանը եւ Ալմա-Աթայի հռչակագրին: Հայտնի չէ, թե դրան Մոսկվա-Բաքու ի՞նչ մակարդակի շփում է հաջորդել կամ հաջորդե՞լ է արդյոք, բայց ստույգ է, որ ապրիլի 5-ին Իլհամ Ալիեւն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, նախկին արտգործնախարար Չավուշօղլուին:

Պատրանքներ այլեւս չկան. Ալիեւյան լրատվամիջոցը շատ ակնհայտ ասում է, որ Հարավային Կովկասում ձեւավորվել է ռուս-թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական կոալիցիա, որի ճնշումները չեզոքացնելու կամ հնարավորինս դիմագրավելու համար Հայաստանը քաղաքական աջակցություն է փնտրում Բրյուսելում, եւ այս իրավիճակից միակ ելքը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր պատերազմն է:

Փաստացի Ադրբեջանը կատարել է աշխարհաքաղաքական ընտրություն կամ Ալիեւին ստիպում են մնալ նախկին պայմանավորվածությունների տիրույթում: Իսկ դրանք, արդեն չպետք է կասկածել, ձեռք են բերվել քառասունչորսօրյա պատերազմից առաջ կամ նույնիսկ 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերից հետո: Մոսկվան Երեւանին կրկին սպառնացել է Հայաստանի «ուկրաինական ճակատագրի հեռանկարով»: Իրավիճակն, իրոք, էքզիստենցիալին չափազանց մոտ է: Բաքուն բացահայտում է ներհայաստանյան դիսկուրսի ,,պերճանքը եւ թշվառությունը,, կամ, ավելի ճիշտ՝ մեծագույն գաղտնիքը. թե ինչու՞ Թուրքիային եւ Ադրբեջանին «գենետիկ թշնամի» համարող ուժերի մեծ ցանկությունն է, որ Հայաստանը մնա Ռուսաստանի «ֆորպոստ»:

Ոչ մի երաշխիք, անշուշտ, չկա, որ բրյուսելյան «ռանդեվուն» ապահովագրում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Թերեւս առաջիններից մեկն եմ եղել, որ 2016թ. ապրիլյան քառօրյան գնահատել եմ Հայաստանին «Ալեքսանդրապոլ-2» պարտադրելու փորձ: Իսկ 2020թ. դեկտեմբերին հրապարակային գրել եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանում իշխանությունն անցնի Բաքվում ձեւավորվելիք նոր «Հայհեղկոմին»: Ընտրությունն այսօր այդ միջակայքում է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում