Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Գավառի քաղաքային գրադարանում ավագ ու երիտասարդ սերնդի ստեղծագործողների մասնակցությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը

Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ Գավառի քաղաքային գրադարանում հյուրընկալվել էին ավագ ու երիտասարդ տարիքի ստեղծագործողները։

Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումը կրում էր «Ստեղծագործում են մեր համաքաղաքացիները» խորագիրը։ Գրադարակում ցուցադրված էին նրանց ստեղծագործությունների ժողովածուները, հեղինակած թերթերն ու ամսագրերը ։

Ողջունելով ու շնորհավորելով ստեղծագործողներին՝գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը նշեց, որ իրենց հյուրերի համար կրկնակի տոն է, քանզի այսօր ընթերցողների կողմից հնչեցվելու են հեղինակների սրտից ու հոգուց ծնված տողեր, որոնց մի մասը դարձել են երգ ու մեղեդի։

Ստեղծագործողների ավագ սերունդը ներկայացնում էին «Գեղամա աշխարհ» թերթի խմբագիր, «Հոգու հայրենիք», «Իրանապատում» գրքերի հեղինակ Խոսրով Խլղաթյանը, «Հոգուս երկունքը» գրքի, «Գավառի օրհներգի» և բազմաթիվ երգերի հեղինակ, երգահան Կարինե Ղարաբաղցյանը։ Հանդիպմանը ներկա էին երիտասարդ ստեղծագործողներ՝ «Արտացոլանք»,»Անվարագույր թատրոն» գրքերի հեղինակ Արտուշ Բոշյանը, գրող-բանաստեղծներ Ռուզաննա Վարդանյանը,Նելլի Գեղաման, Նարինե Ժամհարյանը, Լիլիթ Սեյրանյանը,Անի Լազարյանը,Լիանա Օհանյանը։ Ի դեպ, Լիլիթն ու Անին ծնունդով Արցախից են, ովքեր այժմ ապրում ու ստեղծագործում են Գավառ քաղաքում։

Հանդիպման ընթացքում հնչեցին Կարինե Ղարաբաղցյանի խոսքերով ու երաժշտությամբ գրված երգեր, գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողներն ընթերցեցին նրանց գործերը: Իրենց ստեղծագործությունները ներկայացրին նաև հեղինակները։

Հանդիպմանը չափազանց հաճելի անակնկալ մատուցվեց Խոսրով Խլղաթյանին․ նրա հեղինակած «Գնարբուկ» բանաստեղծությունը երգի էր վերածվել Կարինե Ղարաբաղցյանի գրած երաժշտությամբ,Շահեն Շհոյանի գործիքավորմամբ և Թագուհի Սահակյանի քաղցրանուշ ձայնով։ Երգը հնչում էր առաջին անգամ։ Ունկնդիրները խանդավառ ողջունեցին կատարումը։

«Հանդիպումը յուրօրինակ վարպետաց դաս էր ստեղծագործելու նոր փորձեր անող երիտասարդ սկսնակների, մանավանդ Արցախի ներկայացուցիչների համար։Միջոցառումը եզրափակվեց Հայրապետ Աղա Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի դասատու Գրիգոր Բալագյոզյանի «Մայրս» երգով՝ իբրև շնորհավորանք Կանանց տոնի միամսյակին։

Մեր հարկի ներքո հյուրընկալված ստեղծագործողները խանդավառորեն ընդունեցին նաև մեր առաջարկը՝ գրադարանին կից գրական խմբակ հիմնելու և այստեղ հաճախակի գրական հավաքներ, քննարկումներ կազմակերպելու գաղափարը կյանքի կոչելու համար»,-ներկայացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում