Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ռուսաստանը 49 «հատուցման հարված» է հասցրել՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից գնդակոծությունների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում 49 «հատուցման հարված» է հասցրել ուկրաինական օբյեկտներին՝ ի պատասխան ՌԴ տարածքի գնդակոծությունների։ Այս մասին գերատեսչությունը հայտարարություն է տարածել։

«Մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, ի պատասխան մեր տարածքի գնդակոծությունների, ռուսական սահմանամերձ բնակավայրերը ճեղքելու և գրավելու փորձերի, Զինված ուժերը 49 հատուցման հարված են հասցրել բարձր ճշգրտության հեռահար ավիացիոն զինատեսակներով, այդ թվում՝ «Կինժալ» աերոբալիստիկ ​​հիպերձայնային հրթիռներով, հրթիռային համալիրներով և անօդաչու թռչող սարքերով», – հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Ըստ հրապարակման՝ հարվածների արդյունքում խոցվել են «Ուկրաինայի զինված ուժերի որոշումների կայացման կենտրոններ, աերոդրոմային ենթակառուցվածքի օբյեկտներ, զենքի և ռազմական տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ, անօդաչու թռչող սարքերի և հեռակառավարվող նավակների պահեստներ, նյութատեխնիկական բազաներ, ինչպես նաև հատուկ գործողությունների ստորաբաժանումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրեր»։

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ երկրի էներգետիկ օբյեկտները գիշերը և առավոտյան ենթարկվել են վերջին ժամանակներում ամենալայնածավալ հարձակման։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ Ուկրաինայի տարբեր մարզերում, տեղի են ունեցել էլեկտրամատակարարման խափանումներ։

Մարտի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «սահմանամերձ շրջաններում դիվերսիաներ իրականացնելով»՝ Կիևը փորձում է շեղել ուշադրությունն իր կրած անհաջողություններից։ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ «այս հարվածներն անպատիժ չեն մնում և չեն մնա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում