ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ գիշեր այցելելով նախընտրական շտաբ, ելույթ է ունեցել։ Նա հայտարարել է, որ համաձայնություն էր տվել Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը:
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի հետ պատերազմին, և չի բացառել, որ Ուկրաինայից նվաճած տարածքների շուրջ ձևավորվելու է անվտանգային` «սանիտարական գոտի»․ «Հաշվի առնելով Բելգորոդի վրա հարձակումները՝ Ռուսաստանը կարող է ստիպված լինել Ուկրաինայի հարակից տարածքներում ստեղծել «որոշակի սանիտարական գոտի», որը հաղթահարելը բավականին դժվար կլինի»։
Նա նաև հայտարարել է, թե սահմանամերձ շրջանների մոտ Կիևը կենտրոնացրել է մինչև 5 հազար մարդ ևգրոհում. «եթե նրանց դա դուր է գալիս, ապա սկզբունքորեն դա մեզ ձեռնտու է, դա նրանց համար այդպիսի մսաղաց է»։