Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

«Սոցիալական թվաբանության» հրամայականը

Արցախյան երեսուներկու ՀԿ-եր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին բաց նամակ են հղել եւ բարձրացրել մի շարք հրատապ հարցեր: Փաստաթուղթն, ինչ խոսք, պահանջված է, ուշադրության եւ համապատասխան վերլուծության ու թափանցիկ քննարկման արժանի: Այդուհանդերձ, թվում է՝ ճիշտ կլիներ, եթե ներկայացվող հարցերը կազմված լինեին «սոցիալական թվաբանության» սկզբունքով:

Որքան էլ քաղաքական բաղադրիչը գերակայելու լինի, կոնկրետ այս դեպքում, երբ խոսքը սոցիալական աջակցության մասին է, Ստեփանակերտից կամ Մարտակերտից եւ Ասկերանից ու Մարտունիից ծառայողական կամ անհատական մեքենայով Երեւան հասած, սեփական կահավորված բնակարանի դուռը բացած նախկին պաշտոնյան եւ ամբողջ կյանքում քրտինքով վաստակած ապրուստը կորցրած, բեռնատարի թափքում Գորիս հասած գյուղացին կամ քաղաքաբնակ միջին-վիճակագրական բռնատեղահանվածը չպետք է նույնականացվեն եւ «մի արշինով չափվեն»:

Այդ մարդկանց անձնական տվյալները պատկան մարմիններում գրանցված են, նրանց բանկային հաշիվները հայտնի են: Կադստրի պետական կոմիտեն գիտի, թե բռնատեղահանվածներից ով եւ ինչ անշարժ գույքի սեփականատեր է, ձեռնարկատերերը գրանցված են ՊԵԿ-ում: Մեծ դժվարություն չէ՝ պարզել, թե ով աշխատանք ունի, ով՝ ոչ: Եւ ըստ այդ «սոցիալական թվաբանության» էլ Հայաստանի կառավարության ունեցած կամ ունենալիք X գումարը պետք է բաշխի Y թվով իրոք հրատապ լուծման ենթակա խնդիրներ ունեցող բռնատեղահանված շահառուների միջեւ:

Արդարացի չէ Նոյեմբերյանի Բարեկամավան կամ Սյունիքի Խոզնավար սահմանային համայնքում ապաստանած բազմազավակ եւ Երեւանում իր սեփական բնակարանում ապրող ընտանիքը դասել նույն շարքին: Բոլորս, այո, բռանտեղահանված ենք, նույն իրավա-քաղաքական կարգավիճակն ունենք, բայց հնարավորությունները տարբեր են, երբեմն՝ շատ ընդգծված, անհամադրելի: Ոչ ոք «ուրիշի փողերը չի հաշվում» եւ նախկին պաշտոնյաներին ու ձեռներեցներին ապրիորի «թալանչի» չի պիտակավորում: Խոսքը բարոյական վերաբերմունքի մասին է, կարելի է ասել՝ նաեւ արժանապատվության: Բայց, ցավոք, հակառակ պատկերն ենք տեսնում: Իսկ այս դեպքում արդեն խարակտեր պետք է Հայաստանի կառավարությունը ցույց տա: Բռնագաղթվածների իրավա-քաղաքական պաշտպանությունն, այո, տաչածվում է բոլորի վրա, բայց սոցիալական աջակցությունը պետք է լինի հասցեական:

Այդ դեպքում կառավարության հանդեպ բռնատեղահանվածների, խոստովանենք, տոտալ անվստահության բարդույթը մի շատ զգալի չափով կհաղթահարվի: Բավական է թռուցիկ դիտարկել սոցցանցերը եւ պարզ կլինի, թե բռնագաղթածներից ով, ինչպես եւ ինչու է, դիցուք, տիրաժավորում որոշակի շրջանակներից «պատասխանատու մամուլին» մատուցած թեզը, որ ,,շուտով Վերին Լարսի անցակետը հայկական մեքենաների համար փակվելու է» կամ «Ռուսաստանն անջատելու է գազը»:

Այդ զանգվածի «ուղեղային կենտրոնը,, Ստեփանակերտի նախկին չինովնիկությունն է, ուժային կառույցների «ագենտուրայի կուրատորներն» են, որ իրենց գործակալական ցանցի միջոցով շարունակում են զոմբիացրած պահել հազարավոր մարդկանց: «Սոցիալական թվաբանությունը» եւ թիրախային-հասցեական աջակցության պետական քաղաքականությունը կարող են ոչ միայն կենցաղային ու ֆինանսական, այլեւ հոգեբանական ադպատացիայի եւ քաղաքական իքնուրույնության խնդիրներ լուծել: Հակառակ դեպքում լրջագույն խնդիրներ են ծագելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում