Կոտ դ’Իվուարում զինված գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 14 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն, զինյալները, հնարավոր է, Կոտ դ’Իվուար են ներթափանցել հարևան Լիբերիայից:
Աֆրիկյան երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարձակման են ենթարկվել Կոտ դ’Իվուարի բանակի զինվորականները:
Լիբերիայի և Կոտ դ’Իվուարի սահմանագծին գտնվող շրջանների պատկանելության հարցը 1990-ական թվականներից վեճի առարկա է հանդիսանում երկու երկրների միջև: