Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ՀՀ ՏԿԵ պատվիրատվությամբ հիմնանորոգվել է 36,4 կիլոմետր ճանապարհ

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվել է 36,4 կիլոմետր, միջին նորոգման է ենթարկվել 4 կիլոմետր, մակերեսային մշակման՝ 6,4 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհներ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2023 թվականին իրականացվել են Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 66-80-րդ կմ հատվածի, Հ-39, /Մ-10/-Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4-7-րդ կմ հատվածի, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-17-րդ կմ հատվածի, Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ – /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 32-35-րդ կմ հատվածի, Հ-30, Մոտեցում Արծվաշենին հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի, Լճաշեն համայնքի Փոստի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7 կմ հատվածի, ինչպես նաև Մ-4 Երևան-Սևան-Իջևան–ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 74-80-րդ կմ հատվածի հիմնանորոգման և Հ-39, /Մ-10/-Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։

2023 թվականին մեկնարկել են Տ-4-13, /Հ-39//Գավառ/-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհի 12,9կմ հատվածի, Հ-53, /Մ-4/ – Սեմյոնավկա – /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածի կամրջի և Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թվականի ընթացքում։

2023 թվականի ընթացքում շինարարական աշխատանքների իրականացման համար ներդրվել է 5 միլիարդ 887,4 միլիոն դրամ։

Իսկ Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել կամ վերանորոգվել են 32.6 կմ ճանապարհներ և փողոցներ, սալարկվել է 11 հազար 869 քառակուսի մետր մակերեսով համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Ճանապարհների անցանելիությունը տարվա բոլոր եղանակներին ապահովելու նպատակով 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2023 թվականին մարզում իրականացվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների 323,9 կմ ընթացիկ ամառային և 392,4 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի արդյունքում ծախսվել է 866,3 միլիոն դրամ, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է մարզային նշանակության 176,8 կմ ընթացիկ ամառային և 207,4 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի արդյունքում ծախսվել է 222,8 միլիոն դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում