Friday, 19 06 2026
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Ժաննա Անդրեասյանը Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմանը կարևորել է, որ Ղազախստանում ներդրվի հայերենի ուսուցման բուհական ծրագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար տարիների գործընկերությունը երկու երկրների միջև և նշել, որ համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու հեռանկարներ ունի:

Դեսպան Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

Դեսպանը, մասնավորապես, կարևորել է կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և երկկողմ կապերի զարգացումը:

Ներկայացնելով ՀՀ-ում ընթացող բարեփոխումները՝ նախարարը շեշտել է բուհերի միջազգայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կարևորել միջբուհական համատեղ հետազոտական նախագծերը:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում ներդրված կրթական ծրագիրը ղազախերեն ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում: Նա կարևորել է, որ Ղազախստանում նույնպես ներդրվի հայերենի ուսուցման բուհական ծրագիր. «Կարծում եմ՝ դա երկու բուհերի միջև համագործակցության հրաշալի առիթ կլինի, որի շրջանակում հնարավոր կլինի նաև կազմակերպել ուսանողների, ինչպես նաև դասախոսների փորձի փոխանակման ծրագրեր», – ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը կարևորել են նաև սպորտի, երիտասարդության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Ժաննա Անդրեասյանին նվիրել է 2023թ. նոյեմբերին հայերենով լույս տեսած «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գիրքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում