Ռուսաստանցիների մոտ 42%-ը կողմ է արտահայտվել, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու ներկայանան թե՛ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և թե՛ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում անելով «Լևադա-կենտրոնի» անցկացրած հետազոտությանը:
Հարցվածների 17%-ը կարծում է, որ ընտրություններին պետք է մասնակցի Պուտինը, իսկ 6%-ը` Մեդվեդևը: 15%-ը կարծում է, որ երկուսից և ոչ մեկը չպետք է մասնակցի այդ ընտրություններին: 20%-ը դժվարացել է պատասխան տալ այս հարցին:
Հարցվածների 40%-ը վստահ է, որ ցուցակում կտեսնի երկու ազգանուններն էլ, 50%-ը պատասխանել է, որ կառաջադրվի Պուտինը, իսկ 15%-ը` Մեդվեդևը: Հարցումը կատարվել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում:









































