Monday, 29 04 2024
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»

Հնդկաստանը զենքից բացի օրինա՞կ էլ կտա Հայաստանին

Հունվարի 26-ին Հնդկաստանի ազգային տոնի առիթով այդ երկրի վարչապետ Մոդիին ուղղված շնորհավորանքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել է այն խիստ զգայուն թեման, որը ներհայաստանյան «դիսկուրսում» բացել է օրեր առաջ եւ ծավալում է նկատելի հետեւողականությամբ՝ նոր Սահմանադրության հարցը: Իհարկե Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանին հղած շնորհավորական ուղերձում չի խոսում Հայաստանի նոր Սահմանադրության հարցի մասին, բայց անում է դրան առնչվող թափանցիկ ակնարկներ, հատկապես, եթե հաշվի առնենք այն տողատակերը, որով Հայաստանում իշխանական եւ մերձիշխանական շրջանակներ հիմնավորում են նոր Սահմանադրության անհրաժեշտությունը:

«Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է: Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում», շնորհավորական ուղերձում գրում է Նիկոլ Փաշինյանը: Նրա առաջնորդած քաղաքական իշխանությունը ներկայումս փորձում է հիմնավորել, որ խաղաղ ապրելու համար Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, որը Ադրբեջանում չի առռաջացնի «ռեւանշի կասկած»:

Նիկոլ Փաշինյանն ա՞յդ իմաստով է Հնդկաստանի Սահմանադրությունը համարում լավ օրինակ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցում, եթե իշխանությունը մինչեւ վերջ ձեռնմուխ լինի դրան, «ոգենչշողը» լինելու է Հնդկաստանի օրինակը: Երբ Հայաստանը 1995 թվականին ընդունեց Սահմանադրություն, կար գնահատական, որ նախագահական իշխանությամբ այդ Սահմանադրությունը «ոգեշնչված» է Ֆրանսիայի օրինակից: 2015 թվականին, երբ Հայաստանը փոփոխություն կատարեց Սահմանադրության մեջ եւ անցավ կառավարման խորհրդարանական մոդելի, կար գնահատական, որ մոտեցումները հիմնականում «ոգեշնչված» են գերմանական օրինակից: Այժմ Հայաստանը «օրինակելի» է հռչակում Հնդկաստանի Սահմանադրությունը՝ Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ «ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու» առումով:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ պետք է լինեն այդ քաղաքական ու փիլիսոփայական միտքը, դրա շուրջ խորքային քննարկումները, որ հետո էլ լինի դրանք լավագույնս համադրող Սահմանադրություն: Մինչդեռ այսօր բացված «օվերտոնի պատուհանից» հանրությանը մատուցվում է միայն մի «միտք»՝ եթե չունենանք նոր Սահմանադրություն՝ իսկ դրա տողատակն Անկախության հռչչակագրին հղումից հրաժարվելն է, ապա Ադրբեջանը գործող Սահմանադրությունը կդարձնի խաղաղությունից հրաժարվելու եւ ռազմական պլանները իրագործելու «փաստարկ»: Այլ կերպ ասած, «միտքն» ընդամենը ադրբեջանական շանտաժին տեղի տալն է: Միթե՞ շանտաժին տեղի տալով հնարավոր է հասնել խաղաղության, անգամ լավագույն օրինակների անկրկնելի պատճենահանմամբ ստացված Սահմանադրությամբ: «Շանտաժին» տեղի տալով հնարավոր է «հասնել» միայն շանտաժի նոր աստիճանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում