Monday, 29 04 2024
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է

Ականապատման քարտեզների դիվանագիտական ականը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԱԾ՝ ականապատ տարածքների նոր քարտեզներ Բաքվին տրամադրելու պատրաստակամությանը: Ի գիտություն ընդունելով Հայաստանի ԱԱԾ հայտարարությունը, պաշտոնական Բաքուն այնուհետեւ քարոզչական հարձակման է անցել՝ ներկայացնելով այնպես, որ Հայաստանը երեսուն տարի շարունակ ականապատել է Ադրբեջանի տարածքները եւ շարունակել՝ նույնիսկ 2020 թվականից հետո:

Բաքուն պատրաստվում է Հայաստանի «ականային ահաբեկչության» թեմայով խորհրդաժողով անցկացնել: Ալիեւի իշխանությունը հռչակած «մեծ վերադարձի» ծրագրի հետ լրջագույն խնդիրներ ունի: Մարդիկ չեն ցանկանում վերադառնալ «հարազատ» վայրեր: Վերջերս Սումգայիթում հրդեհ է բռնկվել հանրակացարանային շենքի հարկաբաժնում, որտեղ տասնմեկ ընտանիք էր բնակվում: Նրանք Լաչինի, Կուբաթլուի եւ Ջեբրայիլի շրջանից էին: Ըստ երեւույթին, կազմակերպվել է այնպես, որ անօթեւան մնացած մարդիկ հարկադրված լինել «առանձնատան բանալիներ ստանալ» Ալիեւի առաջարկած որեւէ բնակավայրում:

Փաստ է, որ խնդրո առարկա տարածքներն Ադրբեջանի կողմից ղարաբաղյան առաջին պատերազմում ականապատվել են: Փաստ է, որ ընդհուպ մինչեւ քառասունչորսօյա պատերազմի սկիզբը Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օաժանդակությամբ: Ադրբեջանը ականապատման քարտեզներ տրամադրե՞լ է: Որեւէ մեկը հաշվառե՞լ է, թե ադրբեջանական ականներից, չպայթած կասետային ռումբերից քանի՞ խաղաղ բնակիչ է զոհվել Արցախում: Տասնյակ երեխաներ են զոհվել, ծերեր եւ կանայք, այդ թվում՝ Ստեփանակերտում եւ արվարձաններում: Ո՞վ պետք է համադրի այդ փաստերը եւ ներկայացնի միջազգային հանրությանը: Ինչի՞ մասն է խոսում կամ, ավելի ճիշտ, չի խոսում հայկական կողմերի այս երկյուղածությունը, զգուշավորությունը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում բանակցային գործընթացը: Դա արտգործնախարարների եւ պետության առաջին դեմքերի հանդիպումների շարք չէ միայն: Կողմերի ռեսուրսը ձեւավորվում է ոչ միայն գետնի վրա իրավիճակից, այլեւ բազմաթիվ հանգամանքներն գնահատելու եւ դիվանագիտական զինանոցում ներառնելու կարողությունից: Եթե խոսքը «միլիոնավոր ականների» մասին է, ապա պատերազմի քառասունչորս օրերին Ադրբեջանը պետք է միայն ականների պայթյունից հազարավոր զոհեր ունենար: Ունեցե՞լ է: Պաշտոնական տվյալներով՝ ոչ: Իսկ ինչու՞ Ջեբրայիլի տարածքում ադրբեջանցի զինվորականը հայկական ականի զոհ չի դարձել, բայց խաղաղ բնակիչն այսօր այնտեղ չի կարող վերադառնալ:

Իսկ առհասարակ Հայաստանն ինչու՞ է նման ծանրագույն պատասխանատվության տակ մտնել եւ շարունակում է մտնել: Առաջին պատերազմի հրադադարի կողմ է Պաշտպանության բանակը, Լեռնային Ղարաբաղը եւ ցանկացած խնդիր պետք է ժամանակին հասցեագրվեր Բաքու-Ստեփանակերտ կոմունիկացիային: Այդ ռեսուրսը չի օգտագործվել: Եւ Բաքուն նույնիսկ Հայաստանի պատրաստակամությունն է Հայաստանի դեմ օգտագործում: Այն դեպքում, երբ զինադադարի հաստատումից հետո Հայաստանի դեմ երկու ագրեսիա է իրականացրել, տարածքներ օկուպացրել եւ նախագահի մակարդակով հայտարարում է, որ մեկ մետր իսկ զբաղեցրած դիրքերից ետ չի քաշվի: Իսկ ինչու՞ է Հայաստանն ամեն անգամ դիվանագիտական ական ստեղծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում