Sunday, 07 06 2026
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է

Սերժ Սարգսյանն իր պատվանդանն է աղտոտում

Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվանում են այն կուսակցություններն ու լիդերները, որոնք 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո վերածվեցին քաղաքական ավելորդության և հայտնվեցին լուսանցքում` ոչինչ չունենալով ասել ու տալ թե՛ հասարակությանը, թե՛ անգամ իշխանությանը:

Նախագահական ընտրությունից երեք տարի անց և խորհրդարանի հերթական կամ արտահերթ ընտրությունից մի քանի ամիս առաջ այդ ուժերը լցրել են մամուլի սրահներն ու հեռուստատաղավարները` հյուրընկալվելով հեռուստամեկնաբաններին: Իսկ մենք գիտենք, որ մամուլի ակումբների զգալի մասում և հեռուստատաղավարների գրեթե մեծամասնությունում պատահական հյուրեր չեն հայտնվում: Այդ հյուրերի ցանկը պարզվում է իշխանության վերին օղակում` նախագահական նստավայրում, ինչի մասին, ի դեպ, ըստ WikiLeaks-ի, ԱՄՆ դեսպանությանը տեղեկացրել էր հեռուստամեկնաբաններից մեկը: Հետևաբար, եթե այդ քաղաքական ուժերը և նրանց լիդերները հայտնվում են մեդիամիջավայրի առաջին դիրքերում, ուրեմն նրանց առաջ է մղում իշխանությունը: Մնում է միայն պարզել, թե ինչ նպատակով: Դա, թերևս, դժվար չէ:

Նպատակն, իհարկե, ջուրը պղտորելն ու դաշտը լղոզելն է: Թե ինչ է դա նշանակում` երևի թե արդեն հայտնի է բոլորին, ովքեր հասցրել են զգալ քաղաքական պրոցեսների զուլալման հաճույքը, երբ դաշտը մաքրվել էր ավելորդություններից և իրենց սպառած քաղաքական գործիչներից: Դա, թերևս, իշխանության ու ընդդիմության ակամա, բայց համատեղ վաստակն էր, ինչի շնորհիվ քաղաքական դաշտը Հայաստանում մաքրվել էր, և հասարակության տեսադաշտը զգալիորեն բացվել: Այսօր, սակայն, հրապարակ են նետվում այդ ուժերը: Խնդիրն ամենևին այն չէ, որ նոր ուժեր չպետք է հայտնվեն քաղաքական դաշտում: Քաղաքական դաշտը պետք է մշտապես բաց լինի նոր ու թարմ ուժերի առաջ, նոր գաղափարների, նոր կառուցվածքների և մոդելների, նոր մեթոդաբանության առաջ: Բայց ի դեմս «հայտնի ուժերի»` մենք գործ ունենք ոչ թե նոր գաղափարների կամ մտքերի, նոր մտահղացումների և քաղաքական կրեատիվի, այլ իրենց վաղուց սպառած ուժերի հետ, որոնք քաղաքական դաշտում այլևս մի նպատակ են հետապնդում` որևէ կերպ օգտակար ծառայություն մատուցել իշխանության վերարտադրության գործին, այդպիսով վերարտադրելով ինքզինքը քաղաքական դաշտում:

Հենց այդ պրոցեսի մեկնարկին կամ կարելի է ասել` քաղաքական աղբի «ռեսթարթին» ենք մենք ականատես լինում այսօր, երբ վաղուց սպառված դեմքերը հերթական անգամ փորձում են փաթաթվել հանրության ականջին, որպեսզի իշխանության ոտնաձայները խլանան` չլսվեն:

Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, փորձում է կրկնել 2008 թվականի տարբերակը, երբ ինքն անձամբ փորձում էր հնարավորինս քիչ հակադրվել Լևոն Տեր-Պետրոսյանին և հիմնականում այդ բանն անել տարբեր մարգինալացված ուժերի ձեռքով` դհոլ Արտաշի, Վազգեն Մանուկյանի, Արամ Գասպարի Սարգսյանի, բաբուխանյան-մաբուխանյանների, ԱԽՔերի միջոցով, որոնց ընդհանուր հրամանատար էր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, ով իր նախագահական այդ շրջանի գործունեության իմաստը դարձրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին «մերկացնելը»: Սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, Սերժ Սարգսյանին դա ոչ միայն հաջողություն չբերեց, այլ կատարյալ տապալման ենթարկեց իշխանական ամբողջ համակարգը և ըստ էության պայթեցրեց քաղաքական դաշտի ընդդիմություն կոչվող այն փուչիկը, որը գերակա էր մինչև 2007 թվականի աշուն:

Այդ ամենով հանդերձ` ներկայումս խիստ տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը վերստին փորձում է դիմել տապալված, ձախողված, կատարելապես սպառված ուժերին և մեթոդաբանությանը` փորձելով դաշտը լցնել նրանցով, ովքեր, բնականաբար, պետք է զբաղվեն Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությամբ: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի հաշվարկն այն է, որ ներկայումս Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի վարկանիշը սրընթաց աճի փուլում չէ, ինչպես 2008 թվականին էր, և հետևաբար մարգինալացված դասակի գրոհը կարող է անել իր գործն ու իրապես թուլացնել Տեր-Պետրոսյանի և ընդդիմության գործոնը: Այդ հաշվարկի մեջ տրամաբանություն կա` այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը սև գործը հանձնարարելով մարգինալներին` ինքը կմնա հանդուրժողության պատվանդանին կանգնած և այդ կերպի մեջ կփորձի վայելել հասարակության համակրանքը: Բայց այդ տրամաբանությունը, մեղմ ասած, կաղ է, որքան էլ որ իրականությանը համապատասխան լինի Տեր-Պետրոսյանի ու Կոնգրեսի վարկանիշային որոշակի անկման իրողությունը:

Կոնգրեսն ու նրա առաջնորդը, այդուհանդերձ, շարունակում են մնալ երկրում ամենակայուն ընտրազանգված ունեցող ուժերը, և այդ հարաբերակցությունն առաջիկա ընտրական փուլում հազիվ թե հնարավոր լինի խախտել այնպիսի սպառված գործիչների միջոցով, որոնց դիմակները վերջնականապես ու անդառնալիորեն պատռվել են 2008 թվականին: Բացի այդ, դրանց նոր դիմակ հագցնելն ու հրապարակ հանելը ավելի հարվածելու է Սերժ Սարգսյանին: Բանն այն է, քաղաքական աղբը վերստին դաշտ վերադարձնելը չի կարող Սերժ Սարգսյանի համար դրական կերպի նշան լինել: Իսկ հանրությանը համոզել, որ այն, ինչ նա իր վերաբերմունքով դեն է նետել երեք տարի առաջ, իրականում աղբ չէր, այլ քաղաքական կապիտալ, ըստ էության անհնար գործ է լինելու:

Հետևաբար, Սերժ Սարգսյանն իրականում թող ասուլիսների սրահներն ու հեռուստատաղավարներն ազատի քաղաքական թափոններից, որոնք ըստ էության առաջին հերթին հենց իր շրջապատն են աղտոտելու` ցույց տալով այն, որ իշխանությունը երեք տարվա ընթացքում սնանկացել է այն աստիճան, որ ստիպված է ապավինել ընդամենը եռամյա վաղեմության թափոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում