Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Գենարալ Միրզոեւի լեգենդը

Հունվարի 12-ին Իլհամ Ալիեւը զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների հրամանագիր է ստորագրել: Պահեստազոր են արձակվել գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիեւը, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիեւը, գեներալ-մայոր Զաքիր Աղաեւը, գեներալ-մայոր Նամիկ Փոլադովը եւ փոխծովակալ Սուբհան Բեքիրովը: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից պարզաբանել են, որ բարձրաստիճան զինվորականները «հասել են ծառայության համար օրենքով սահմանված պիտանելիության տարիքին»: Առնվազն մեկ՝ գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիեւի դեպքում, սակայն, հայտնի է, որ մնում է պահեստազորում:

Ալիեւի հրամանագրի ինտրիգն, ըստ էության, հենց կապված է Էֆենդիեւի հետ. նա ազատվել է պաշտպանության փոխնախարարի, ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով պաշտպանության փոխնախարար եւ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոեւը, որ մինչ այդ զբաղեցնում էր հատուկ նշանակության զորամիավորման հրամանատարի պաշտոնը:

Բաց աղբյուրների տեղեկություններով՝ Միրզոեւը ծնվել է 1968թ.-ին, Ադր.ԽՍՀ Պուշկինո (ներկայիս Բիլասուար) ավանում: Ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ռազմական ուսումնարանը, ծառայել խորհրդային բանակում: Ղարաբաղյան առաջին պատերազմում գլխավորել է «խորքային հետախուզության» ստորաբաժանում: Քառասունչորսօրյա պատերազմին մասնակցել է որպես հատուկ նշանակության միավորման հրամանատար, նրան է վերագրվում Շուշիի գրավման ռազմագործողության մշակումը եւ իրականացումը:

Մինչ այս նշանակումը Բաքվի քարոզչությունը «Ղարաբաղի հերոս» էր անվանում բանակային կորպուսի հրամանատար Մաիս Բարխուդարովին: Ալիեւի հրամանագիրն այդ աուրայում լեգալացրել է Հիքմեթ Միրզոեւին, որ երկրորդ ռազմական կրթությունն ստացել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում: Ըստ ամենայնի, հատուկ նշանակության զորախմբի հրամանատարի նրա կարիերան, ինչպես նաեւ պաշտպանության փոխնախարարի պաշտոնին նշանակումը պայմանավորված են Թուրքիայում զինվորական պատրաստություն անցնելու հետ:

Այդ կապը եւ Հիքմեթ Միրզոեւի շուրջ քարոզչական լեգենդի քաղաքական հետագիծը շատ պարզ դիդարկվում է. նրա նշանակման հաջորդ օրը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գործուղվել է Անկարա, որտեղ լրագրողներին հակիրճ ասել է, որ «ադրբեջանական բանակի թուրքական չափանիշներով վերակառումը մնում է սկզբունքային նպատակ եւ շարունակվում է»: Ավելի վաղ թուրքական բանակի խորհրդանիշ էր համարվում գեներալ Հաշիմովը, որ ոչնչացվեց Տավուշի մարտերի ժամանակ:

Տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Իլհամ Ալիեւը բաց հայտարարեց, որ Հայաստանից ռազմական լուրջ սպառնալիքի դեպքում «կանխարգելիչ հարվածներ կհասցվեն»: Քիքմեթ Միրզոեւի փոխնախարար նշանակվելու հաջորդ օրը Բաքվի լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությունը, որի իմաստը «պայմանական հակառակորդի պաշտպանական գիծը ճեղքելը եւ հրամանատարական կետի ոչնչացումն է»:

Հավանական է, որ Ալիեւը ընտրի «սողացող պատերազմի» մարտավարություն, երբ լայնածավալ ռազմական գործողություններ չեն ընթանա, բայց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կամ առանձին հատվածներում լարվածությունը մշտապես կպահպանվի: Ուշագրավ է, որ Ալիեւը խոսել է Տավուշ-Ղազախ հատվածում «սահմանազատում անցկացնելու» մասին: Ըստ երեւույթին, հունվարի վերջին նախատեսված՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը բարդ է լինելու: Ալիեւը կարող է դնել առնվազն, իր արտահայտությամբ՝ «ոչ անկլավային գյուղերի» եւ լոկալ «սահմանազատման» հարց: Նա արտահերթ ընտրությունների է գնում «ազգի առաջնորդի» մանդատ ստանալու նպատակադրվածությամբ: Հիքմեթ Միրզոեւի լեգենդը այդ քարոզչության ռազմական բաղադրիչն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում