Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Իմանալ զբանս Ալիեւների

Արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու Իլհամ Ալիեւի որոշման ամենաճիշտ գնահատականը, թերեւս, ադրբեջանցի փորձագետներից մեկն է տվել. «Գաղտնիքը գիտեն միայն ընտանքի անդամները»: Նրա քաղաքական վարքում, երեւում է, խորհրդապաշտությունը զգալի, եթե չասվի՝ վճռորոշ նշանակություն ունի. հոր ծննդյան 100-րդ տարելիցը, իր նախագահության 20-ամյակը նա նշանավորեց Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի բարձրացմամբ եւ վերջին հարցազրույցում իրողությունը գնահատեց «վերջնական հաղթանակի հաստում»: Ալիեւը միաժամանակ անոնսավորեց, որ «սկսվում է նոր դարաշրջան»:

Հարցազրույցը տարածվեց Արաբական միացյալ էմիրությունների նախագահի այցի հաջորդ օրը: Մոհամեդ բեն Զաիդի պատվին ընդունելությանը նա որդուն ներկայացրեց Աբու-Դաբիի միապետին: Սպասվում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի, որ սովորաբար ճամփորդում է որդու ուղեկցությամբ, Բաքու այցը: Ալիեւը կրտսեր Հեյդարին կարող էր ներկայացնել այդ ժամանակ, բայց պրեզենտացիան կազմակերպվեց նախընտրական փուլում, արաբական շեյխի ընդունելությանը:

2024թ. հունիսին լրանում է Ադրբեջանում Ալիեւների իշխանության 55 տարին. Հեյդար Ալիեւը Բաքվում կուսակցական առաջնորդ է նշանակվել 1969-ին: Ըստ էության, Ադր.ԽՍՀ-ը որպես «տիտղոսային ազգի» պետականություն կայացել է նրա պաշտոնավարման տարիներին: Մինչ այդ դա զուտ կոմունիստական-խորհրդային հանրապետություն էր, որտեղ պետական-կուսակցական պաշտոնները խստորեն քվոտավորված էին էթնիկ համամասնությամբ:

Ալիեւն ստեղծեց նոր իշխանություն, որտեղ առանցքային պաշտոնների նշանակվեցին ծագումով Նախիջեւանից եւ Հայաստանից՝ բացառապես նրա անձնական վստահությունը վայելող եւ Երեւանի խանության նոստալգիայով ներծծված անձինք: Հեյդար Ալիեւը Ադրբեջանը կառավարել է նաեւ Մոսկվայից, իսկ 1987թ. աշնանը նրա պաշտոնանկությունից հետո տարածաշրջանում ինչ կատարվել է՝ Սումգայիթի ջարդերը, 1989-ի տարեվերջին խորհրդա-իրանական սահմանի ոչնչացումը, 1990-ի Բաքվի հունվարյան ապստամբությունը, 1991թ. նոյեմբերին Մութալիբովի թիմի սպանությունը եւ Ժելեզնովոդսկի պայմանավորվածությունների տապալումը, Խոջալուի խաղաղ բնակչության սպանդը, Մութալիբովի պաշտոնանկությունը եւ նախագահի պաշտոնում ծագումով նախիջեւանցի Էլչիբեյի ընտրությունը,- Հեյդար Ալիեւի ձեռքի գործերն են, որ մեկ նպատակ են հետապնդել՝ վերադարձ իշխանության, ինչին նա հասել է 1993թ. հունիսի 15-ին:

Իլհամ Ալիեւը, շուրջ մեկ տասնամյակ դեգերելով իշխանությունը պահելու կամ տիկնոջը, ի դեմ նրա՝ Փաշաեւիների կլանին փոխանցելու երկընտրանքի միջեւ, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ բարձրացնելուց հետո, կարծես, կայացրել է վերջնական որոշում՝ իրավահաջորդ կլինի կրտսեր Հեյդար Ալիեւը: Բայց ինչպե՞ս: Պետական քարոզչությունը ստեղծել է լեգենդ. Ալիեւները ,սերում են Ակ-կոյունլու թուրքական ցեղի առաջնորդ Ուզուն Հասանի տոհմից,,: Արեւմտյան աշխարհը բռնապետության նկատմամբ անհանդուրժողական է, միապետությունների հանդեպ՝ ոչ:

Իրաքում՝ Սադամին, Լիբիայում՝ Քադաֆիին տապալեցին, իսկ արաբ շեյխերը համաշխարհային էլիտայի ամենահարգելի դեմքերից են: Ալիեւը Մերձավոր Արեւելքի «միապետական ակումբի» անդամության հա՞յտ է ներկայացրել: 1994թ. Հեյդար Ալիեւը Մեքքա ուխատագնացության էր՝ որդու ընտանիքի հետ: Նույն ծիսակարգն առնվազն երկու անգամ Իլհամ Ալիեւն է իրականացրել: Բայց նա առանց արտաքին ծրագրավորման նման բարդ եւ ռիսկային խաղի մեջ չի մտնի: Ո՞վ է «միապետական Ադրբեջան» նախագծի հեղինակ- հովանավորը: Միապետական Մեծ Բրիտանիա՞ն: Պարսից ծոցի շեյխապետությունները, մեծ հաշվով, բրիտանական «շինելից են դուրս եկել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում