Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Մակրոնի ադրբեջանական «հեղինակազրկումը»

Պաշտոնական Բաքուն նախ Ֆրանսիայում դեսպանի, ապա ԱԳՆ խոսնակի մակարդակով բացահայտել է, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռիանին, ում նկատմամբ դատարանը կայացրել է չորսամսյա կալանքի վճիռ: Նա Բաքվում է գտնվել 2020թ. հոկտեմբերից, երբ հիմնադրել է դիստրիբյուտերական բաց բաժնետիրական ընկերություն, որ զբաղվել է Ադրբեջան սննդամթերքի ներկրումներով:

Ի պատասխան իր քաղաքացուն անհապաղ ազատ արձակելու Ֆրանսիայի ԱԳՆ պահանջի՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ֆրանսիան հետաքննությանը միջամտելու իրավունք չունի: Նա բացահայտել է, որ Մարտին Ռիանի կալանավորումից հետո Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին «վերբալ նոտա է հղել՝ բացատրություններ ստանալու դեսպանատան երկու աշխատակցի եւ Մարտին Ռիանի համագործացության մասին, ինչը մերժվել է, Բաքուն կայացրել է երկու դիվանագետի արտաքսման որոշում»:

Աշխարհում նման դեպքեր հաճախ են պատահում: Արտառոցն այն է, որ Մարտին Ռիանի գործով» ադրբեջանական քարոզչությունը կառուցված է Ֆրանսիայի նախագահին «ձախողված տղա» եւ նույնիսկ «կաղ ուղտ» ներկայացնելու նարատիվի վրա: Հիմքում Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնանկությունն է, ինչը Բաքուն ներկայացնում է որպես հինգերորդ հանրապետության ազգային անվտանգության եւ հետախուզական ծառայության դեմ Ադրբեջանի «փայլուն հաղթանակի վկայություն»:

Սա արդեն զուտ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության խնդիր չէ, ոչ էլ Իլհամ Ալիեւն այնքան տղայամիտ կարող է լինել, որպեսզի սադրի երկու երկրների հատուկ ծառայությունների «պատերազմ» եւ, մանավանդ, հրապարակայնացնի. նման գործերն, ինչպես ասում են՝ լռություն են սիրում: Ըստ երեւույթին, գործ ունենք Ֆրանսիայի եւ նախագահ Մակրոնի դեմ միջազգային խոշոր խաղացողի «պատերազմի» հետ, որ նա հինգերորդ հանրապետության դեմ վարում է ադրբեջանական «մարտադաշտում»:

Մարտին Ռիանը ձերբակալվել, ապա եւ կալանավորվել է Բաքվում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովից ոչ ավելի, քան մեկ ամիս անց: Այդ «հավաքը» կազմակերպել եւ գլխավորել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը: Մինչ այդ Բաքու է այցելել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, կողմերն ստորագրել են տեղեկատվական անվտանգության համաձայնագիր:

Ադրբեջանական հատուկ ծառայություններն, անկասկած, սերտ համագործակցում են նաեւ Թուրքիայի համասեռ կառույցների, ինչպես նաեւ՝ իսրայելական «Մոսադի» հետ: Բայց եթե համադրենք, որ Մարտին Ռիադի «ռեզիդենտուրան բացահայտվել է» Ղազախստան եւ Ուզբեկստան Ֆրանսիայի նախագահի այցից մեկ ամիս անց, ապա, թերեւս, կարելի է եզրակացնել, թե նաեւ ովքեր կարող են շահագրգռված լինել Մակրոնի «տղայամտության» հրապարակայնացմամբ:

Ջեյհուն Բայրամովը Փարիզից Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի արտաքսման հիմնավորում է պահանջել: Ադրբեջանի արտգործնախարարը չի կարող չհասկանալ, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, միջուկային տերություն Ֆրանսիան այդ մակարդակին չի իջնի: Որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս է Ֆրանսիան տալու իր դեմ լրտեսական պատերազմի պատասխանը: Իսկ չտալ չի կարող: Խաղադրույքները չափազանց բարձր են: Իտալիայի արտաքին գործերի նախարարը վերստին շրջանառել է Եվրամիության Զինված ուժեր ստեղծելու գաղափարը: Առաջինը, կարծես, այդ մասին Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է արտահայտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում