Friday, 19 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն

Տոնական միջոցառում` զոհված հերոսների ընտանիքներում 44-օրյա պատերազմից հետո ծնված երեխաների համար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ու հրավերով Բաղրամյան 26-ում էին հավաքվել քառօրյա ու 44-օրյա պատերազմներում զոհված հերոսների ծնողները, պատերազմից հետո ծնված նրանց քույրերն ու եղբայրները: Մարզերից ու մայրաքաղաքից ժամանած շուրջ 200 հյուրերի համար կազմակերպվել է տոնական միջոցառում:

Ինչպես տեղեկացրին վարչապետի տիկնոջ գրասենյակից, Աննա Հակոբյանը անմիջական միջավայրում շփվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած տղաների ծնողների, նրանց փոքրիկ քույրերի ու եղբայրների հետ:

Միջոցառմանը ներկա էին Առողջապահության նախարարը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու փոխնախարարը: Նրանք ևս շփվել են հյուրերի հետ, լսել նրանց անհանգստացնող հարցերն ու խնդիրները:

Երգ ու պար, տարատեսակ խաղեր, հետաքրքիր հնարքներ աճպարարի կողմից և իհարկե Ձմեռ պապի հետ լուսանկարներ ու նվերներ՝ ամեն ինչ՝ երեխաների օրն անմոռանալի դարձնելու և դրական պահեր պարգևելու համար:

Անմահացած տղաների բոլոր մայրերը իրենց որդիների կյանքի շարունակությունն են, նրանց պահ տված հայրերքի տերերն են և այսօր պետության հզորացման ու կայացման բանալին մեր ձեռքերում է՝ ելույթում նշել է 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Մելքոնյանի մայրը՝ Լիլիա Բադալյանը, ով նաև Աննա Հակոբյանի օգնականն է:

Ելույթ է ունեցել նաև հերոս Ռաֆո Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը: Նաև ևս վարչապետի տիկնոջ օգնականն է: Մայր դառնալով կինն իրեն զրկում է թույլ լինելու իրավունքից՝ շեշտել է Վարդուհի Մանուկյանը, և խոնարհվել այն կանանց առաջ, որոնք որոշել են ևս մեկ անգամ մայր դառնալ:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մայրերին հերոս տղաներ լույս աշխարհ բերելու, անդառնալի կորստից հետո կրկին մայրանալու որոշում կայացնելու համար, հույս հայտնել, որ հերոսածին մայրերի հետ հանդիպելու ու շփվելու շատ առիթներ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում